Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Դերասանի վարպետություն և ռեժիսուրա» ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը թատերական ինստիտուտում իր պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել` շեշտելով, որ չի պատրաստվում ենթարկվել որևէ մեկի ճնշմանը: Այս մասին «Արմենպրես»–ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Բաբայանը:
«Մայիսի 22-ին թատերական ինստիտուտի ռեկտորի ընտրության ավարտից հետո ուսանողները դռներն իմ առջև փակեցին: Ես ասացի` բարի: Փակեք դռներն ում առաջ ցանկանում եք, բայց ես սովոր չեմ ենթարկվել որևէ ճնշման: Ամբողջ կյանքում եղել եմ ազատ մարդ, թույլ չեմ տվել որևէ մեկն ինձ ճնշի, ես ունեմ արժանապատվություն և որևէ որոշում չեմ կայացնում ճնշման ազդեցությամբ: Ասացի, որ դուրս եմ գալիս ինստիտուտից: Այս ժամանակ դռները բացեցին: Մի կարևոր նպատակի հասան»,- իրավիճակը ներկայացրեց Բաբայանը:
Նա շեշտեց, որ տեղյակ չէ՝ ռեկտորը ստորագրե՞լ է ազատման դիմումը, թե՞ ոչ:
«Ինձ մեծ վիրավորանք են հասցրել: Դեռ կտեսնենք, թե ինչ շարունակություն կլինի, բայց ես վիրավորանք հանդուրժել չեմ կարող: Եթե այն մարդիկ, որոնք ինձ վիրավորել են, հասկանան, որ ճիշտ չեն վարվել իրենց դասախոսի հետ, այդ ժամանակ կմտածեմ, բայց կարծում եմ, որ ճիշտ եմ վարվել»,- ընդգծեց Բաբայանը: