կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-30 15:33
Քաղաքական

ԵՏՄ-ի` 1500 էջանոց պայմանագիրը

ԵՏՄ-ի` 1500 էջանոց պայմանագիրը

Այսօր ԱԺ-ում 2015թ. բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին, թե այսօր Հայաստանը ո՞ր ոլորտներում կարող է համագործակցել ԵՄ-ի հետ` հաշվի առնելով ԵՏՄ-ի առջև ստանձնած պարտավորությունները:

 

«ԵՄ-ի մեր գործընկերներն անընդհատ ուզում են ստանալ մեկ հարցի պատասխան` ո՞րն է այն կարմիր գիծը, որից այն կողմ դուք չեք կարող ԵՄ-ի հետ այս կամ այն ոլորտում խորացնել ձեր հարաբերությունները, որովհետև դրանք հակասելու են Եվրասիական տնտեսական միության առջև ստանձնած ձեր պարտավորություններին: Մենք ունե՞նք հստակ այն ոլորտները, որտեղ չենք կարող առավել խորացնել ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները, որ նախկինում մեր օրակարգում կար»,- հարցրեց պատգամավորը:

 

Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Դրա պատասխանը նոր կարող է հնչել, քանի որ մենք նոր ենք ստորագրել պայմանագիրը: Ճիշտ է, դեռ ուժի մեջ չի մտել, բայց տեքստը կա: Ավելին` արդեն պատասխան կարելի էր ստանալ` Աստանայում մայիսի 25-ին կնքված` ԵՏՄ-ի պայմանագրին ծանոթանալով: Այսինքն` հիմա, քանի որ ամբողջ փաստաթղթային մասը կա, իսկ դա բավականաչափ մեծ է, դա գալու է Ազգային ժողով: Եթե թարգամանությունը չհաշվենք, որը կրկնապատկում է, ապա այն մոտ 1500 էջ է: Այսօր փորձագետները, մասնագետները հնարավորություն ունեն ուսումնասիրելու դա և հստակ նշելու այն շրջանակը, որում Հայաստանն, իր պարտավորություններից ելնելով, այդ գծից ավելի չի կարող խորացնել: Բայց ավելի կարևորն է, որ մեր եվրոպացի գործընկերներն ակնկալում են տեսնել այն շրջանակը, որտեղ իրենք ազատ են»: