| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «ՀԺ»-ի դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ ՀՀ իշխանություններն, այդուամենայնիվ, որոշակի համաձայնության են եկել Եվրամիության հետ և պատրաստվում են նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության անդամ երկրների գագաթաժողովի ժամանակ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնագրի փոխարեն 1.5 էջանոց մի փաստաթուղթ ստորագրել։ Փաստաթղթի անունը, ըստ այս պահին եղած տեղեկատվության, լինելու է «Հռչակագիր»։
Դիվանագիտական աղբյուրները մանրամասնում են, որ ստորագրվելիք հռչակագիրը լինելու է այս տարիների ընթացքում ԵՄ-ի հովանու ներքո արդեն կատարված աշխատանքների մասին՝ կոռուպցիան հաղթահարելու, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում։ Նույն շրջանակները նշում են, որ ԵՄ-ն համաձայնել է նման փաստաթղթի ստորագրմանը, քանի որ հակառակ դեպքում կստացվեր, որ պարտվել է Հայաստանի դեպքում և իր 4 տարվա աշխատանքը ջուրն Է ընկել։
Իսկ Սերժ Սարգսյանին դեկլարատիվ այդ փաստաթղթի ստորագրումը խիստ ձեռնտու է, քանի որ նա էլ պետք է փորձի ապացուցել, թե տեսեք իմ ասած «և-և» սկզբունքը իրագործվեց»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: