|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սահմանին արտառոց որևէ զարգացում չկա. yerkir.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ երեկ Փարիզում տեղի է ունեցել Սարգսյան-Ալիև հանդիպումը: Ըստ Բաբայանի` իրենք պատրաստ են ցանկացած գործողության, քանի որ ամեն օր կարող է ինչ-որ դեպք լինել, քանի որ ադրբեջանական կողմը նման հանդիպումներից առաջ և հետո իրավիճակը փորձում է ապակայունացնել:
«Սրան գումարած` երեկ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում մեկնարկեց ադրբեջանցի դիվերսանտների գործով դատավարությունը։ Բնական է, որ հարևան պետությունը կարող է դիմել սադրիչ գործողությունների, սակայն մենք միշտ պատրաստ ենք նման զարգացումների»,- ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը: