կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-22 12:42
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «6-ի ձևաչափը» առայժմ պարզապես անոնս է՝ ոչ մի զարգացում չկա․ Քոչարյան

Ռուսալեզու լրատվամիջոցներից մեկը, ըստ Yerkir.am-ի, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին մամուլի ասուլիսում հարց ուղղեց Արցախյան հարցի կարգավորման մասին «6-ի ձևաչափով», որն ընդգրկում է Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, և հետաքրքրվեց նրա դիրքորոշմամբ այս հարցի մասին։

««6-ի ձևաչափը» առայժմ պարզապես անոնս է՝ արված Էրդողանի կողմից։ Այդ ուղղությամբ ոչ մի զարգացում չկա, այս պատճառով առայժմ ձեռնպահ կմնամ որևէ բան ասելուց այս մասին»,-պատասխանեց Ռոբերտ Քոչարյանը։

Առաջիկայում «Հայաստան» դաշինքի՝ փողոցային պայքարի հնարավորությունների մասին Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ իրենք մտադիր են առաջիկայում ևս թելադրել երկրի քաղաքական օրակարգը, իրենք պրոակտիվ են լինելու, սինքրոնացնելու են իրենց գործողությունները խորհրդարանում, փողոցում, մեդիա դաշտում ու ծրագրված առաջ տանեն։

Անդրադառնալով գործող վարչապետի պաշտոնակատարի սպառնալիքներին քրեական հետապնդման, պողպատե մանդատի և գլխավերևում թափահարվող մուրճի մասին, Ռոբերտ Քոչարյանը հարցրեց՝ մի՞թե ես այնպիսի մարդու տպավորություն եմ թողնում, որը կարող է վախենալ այդպիսի սպառնալիքներից։

«Հուսով եմ այդպիսի մարդու տպավորություն չեմ թողնում։ 3 տարի այդպիսի ճնշման տակ եմ, բայց այժմ քաղաքական դաշինք եմ գլխավորում, որը խորհրդարանում երկրորդն է մեծությամբ»,-ասաց նա։

Քոչարյանը հավելեց, որ իշխող ուժը շատ մեծ վստահության քվե ուներ 2018-ին, կարող էր երկիրն այլ ուղղությամբ տանել, բայց գնաց վենդետաների ճանապարհով, որն ավարտվեց Արցախի կորստով, ներքին ու արտաքին քաղաքական ճգնաժամերով․ սա, ըստ նրա, նշանակում է, որ հետևություններ չեն արել, երկիրը ճգնաժամից դուրս չի գալու և, հավանաբար, ոչ շատ ուշ կլինեն նոր ընտրություններ։

Մանրամասն՝ տեսանյութում․