|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով Դավիթ Անանայանի հրաժարականի մասին, նշեց, որ ցանկացած աշխատանքի ժամանակ լինում են ինչպես նոր դիմումներ, այնպես էլ ազատումներ և որևէ այլ բան ինքն ասել չի կարող:
«Ներքին խոհանոցի հարց չկա, սովորական աշխատանքային հարաբերություններ են, մարդը կարող է ընդունվել, ազատվել աշխատանքից: Ինչ վերաբերվում է մամուլում շրջանառվող լուրերին, որ Պեկում այլ պաշտոնանկություններ էլ են սպասվում, նշեմ, որ բոլոր տեղակալները շարունակում են իրենց աշխատանքը: Պաշտոնանկությունը ես չեմ ուզում որևէ բանի հետ կապել, առօրյա կյանքի իրավիճակ ու ընթացակարգ է, արտառոց բան չկա: Ես էլ կարող է մի բան անեմ, բայց որևէ մեկին չասեմ, թե ինչու եմ անում, եթե հարմար գտնեմ, կասեմ, եթե ոչ՝ ապա որևէ մեկն ըստ էության իրավունք չունի ասել, թե ինչու ես այդ քայլն անում»,-նշեց նա:
Yerkir.am-ի դիտարկմանը, որ նման պաշտոնից ազատման դիմում ներկայացնող անձը պիտի հասարակությանը տեղյակ պահի պատճառների մասին, Մանուկյանը պատասխանեց.
«Ավելի լավ կլինի հարցերն ուղղեք հասցեատիրոջը: Սովորական աշխատանք է»:
Մանրամասները՝ տեսանյութում.