Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կաշառակերության համար չորսուկես տարվա ազատազրկման դատապարտված` ոստիկանության նախկին աշխատակիցներ Էդուարդ Զաքարյանի, Գևորգ Գևորգյանի, Վաղինակ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործը կրկին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է:
Այս տարվա օգոստոսի 15-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը որոշում էր ընդունել գործով մեղադրյալների և նրանց պաշտպանների վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարել և նրանց վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի` 2013 թվականի նոյեմբերի 29-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2014 թվականի մարտի 25-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության։ Այս անգամ գործը մակագրվել է հիշյալ դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին: Նրա նախագահությամբ գործի նոր քննությունը կսկսվի այսօր:
Նշենք, որ, ըստ մեղադրանքի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի ավագ օպերլիազոր Էդուարդ Զաքարյանը 2012թ. դեկտեմբերի 12-ին` ժամը 11-ի սահմաններում, թմրանյութ օգտագործելու կասկածանքով, նույն վարչության աշխատակիցներ Գևորգ Գևորգյանի և մյուսների հետ, Երևան քաղաքի Ֆուչիկի 19 հասցեից բերման են ենթարկել Արտաշատ քաղաքի բնակիչ Դավիթ Եդիգարյանին: Իրենց պաշտոնեական լիազորությունների շրջանակում Դավիթ Եդիգարյանին պատասխանատվության չենթարկելու, նրան տոքսիկաքիմիական փորձաքննության չներկայացնելու նպատակով և նրա համար այլ անբարենպաստ հետևանքներ չառաջացնելու սպառնալիքով, խմբի հանցավոր մտադրությունն ի կատար ածելու համար Էդուարդ Զաքարյանը 2012թ. դեկտեմբերի 12-ին Երևան քաղաքի վարչության վարչական շենքի մոտ միջնորդի` Գևորգ Մարտիրոսյանի միջոցով Դավիթ Եդիգարյանից ու վերջինիս բարեկամ Խաչատուր Մանուկյանից պահանջել է 1.217.940 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերի կաշառք: