Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոռուպցիոն երևույթների մասին համալսարանը տեղեկանում է ուսանողների շրջանում անցկացվող անանուն սոցհարցումներով, ինչը շատ է օգնում կադրերի փոփոխման հարցում: Հին դասախոսներին փոխարինելու են գալիս նորերը, անցկացվում են դասախոսների վերապատրաստում` հատկապես, կրեդիտային համակարգի ներդրումից հետո: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Համալսարանն արդեն ունի հակակոռուպցիոն մշտական հանձնաժողով, որտեղ ընդգրկված են եւ դասախոսներ եւ ուսանողներ:
«Հակակոռուպցիոն ծրագրերին նպաստում են նաեւ ոլորտի կանոնակարգումը, նորմատիվ ակտերի ընդունումը: Կրեդիտային համակարգի ներդրումը նույնպես նպաստում է կոռուպցիայի կանխմանը: Ինչպես նաեւ շատ կարեւոր է դասախոսների եւ ուսանողների իրազեկումը»,-նշեց Արամ Սիմոնյանը:
2010-ին «գործնական զրույցի մակարդակով», սեփական դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել է երկու դասախոս` կաշառակերության համար: Սակայն քրեական գործ չի հարուցվել, քանի որ վերջիններիս աշխատանքից ազատել են ուսանողների հետ անկացված սոցհարցման արդյունքում ստացված պատկերի «համաձայն»:
ԵՊՀ ռեկտորը կարծում է, որ վերջերս մեծացել է հայագիտության դերը, հատկապես` կիրառական կամ քաղաքական հայագիտության: Սակայն անհրաժեշտություն կա հստակ որոշել կիրառական հայագիտության ուղղությունները: Հայագիտության զարգացման հայեցակարգը մի քանի օրից արդեն իսկ պատրաստ կլինի:
«Մեր թերություններից է կովկասագիտության խնդիրը, որը շատ անհանգստացնում է մեզ: Պետք է նախապատրաստենք կովկասագիտության մասնագետներ: Կովկասագիտությունը մեզանում ետ է մնում, ասենք, Վրաստանում ընթացող կովկասագիտական գործընթացներից: Անհրաժեշտություն կա պատրաստել ղպչաղերենի մասնագետներ եւ քրդոլոգներ»,-ասաց Սիմոնյանը:
Ինչպես նշեց ռեկտորը, այժմ իրենք պատրաստում են օսմանագետ մասնագետներ, որոնք տրիապետում են պարսկերենի, արաբերենի եւ թուրքերենի. վերջիններս սովորում են Սանկտ-Պետերբուրգում: Ինչ վերաբերում է ակադեմիական ինստիտուտների դերի բարձրացմանը` ԵՊՀ ռեկտորը կարծում է, որ չնայած նախորդ տարիներին այդ ուղղությամբ որոշակի քայլեր արվել են, բայց դա բավարար չէ:
«Ակադեմիայի ընտրությունների ժամանակ ութ տեղ կորցրեցինք, կարծում եմ` կային մարդիկ, ովքեր արժանի էին ընտրվելու: Ընտրություններից հետո բոլորը եկան այն համոզման, որ անհրաժեշտ են բարեփոխումներ: Ակադեմիկոսներն արդեն ութսունն անց են եւ թարմացման կարիք կա: Կար ընտրության հնարավորություն, որը բարձիթողի մնաց. սա ոչ նորմալ երևույթ է»,-ասաց Սիմոնյանը: