Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թաթարական Татнефть եւ թուրքական Zorlu ընկերությունների կողմից Tüpraş նավթատեխնիկական ընկերությունը գնելու ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անձնական շահ է ունեցել, որն արտահայտվում է կլորիկ` 400 մլն դոլար գումարով: Այդ մասին ասվում է Անկարայում ԱՄՆ դեսպան Էրիկ Էդելմանի 2004 թվականի նոյեմբերի 20-ի զեկուցագրում, որը գաղտնազերծել է Wikileaks-ը, ապա այդ մասին տպագրել են թուրքական ԶԼՄ-ները:
Էդելմանին գաղտնի խոսակցության ժամանակ կաշառքի մասին հայտնել է թուրական «Աքշամ» թերթի լրագրողը: Ըստ նրա` վարչապետի նախկին օգնական եւ գործարար Ջույենդ Զապսուն իրեն հայտնել էր, որ Էրդողանը շահագրգռված է, որ Tüpraş-ը վաճառվի Татнефти մասնակցությամբ կոնսորցիումին:
Ըստ փաստաթղթի` թեեւ Էրդողանն իր փայը ստացել է, սակայն Tüpraş-ը վաճառելու գործարքը չի կայացել: Ի վերջո, ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը 4,14 մլրդ դոլարով անցել է թուրքական Koç եւ դանիական Shell ընկերությունների վերահսկողության տակ:
Մինչ օրս Էրդողանը չի մեկնաբանել այդ տեղեկությունները: Սկանդալի երկրորդական գործող անձինք այն ծիծաղելի են համարում ` պատրաստվելով դատական հայց ներկայացնել հրապարակումների դեմ. տեղեկացնում է Regnum գործակալությունը: