|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների սառեցման ժամանակաշրջանը երկարատև կլինի: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. գրում է РИА Новости-ն:
«Այն երկարատեւ կլինի, և ոչ միայն ուկրաինական ճգնաժամի հնարավոր երկարատևության հետ կապված: Ամերիկացիների՝ աշխարհում ունեցած իրենց տեղի վերագնահատումը, գիտակցումը, թե ինչ է կատարվել աշխարհում վերջին տասնամյակներին, քաղաքական կենտրոնացվածության միտումների ամրապնդման ոչ այլընտրանքային լինելու գիտակցումը, նոր տնտեսական, ֆինանսական հզորության և քաղաքական ազդեցության նոր կենտրոնների ամրապնդումը ժամանակ է պահանջում: Բայց այդ գործընթացներն ընթանում են»,- նշել է նա: