|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը կտրականապես բացառել է Իրանի դեմ ԱՄՆ երկարատև պատերազմի հնարավորությունը։ Washington Post-ին տված հարցազրույցում նա ասել է, որ եթե նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանի դեմ ռազմական հարվածներ հասցնելու հրաման տա, ոչ մի «հնարավորություն չկա», որ ԱՄՆ-ը հայտնվի անվերջանալի, հյուծող հակամարտության մեջ։ Սակայն, Վենսը խոստովանել է, որ չգիտի՝ Թրամփը կորոշի՞ արդյոք հարվածել, գրում է Bild-ը։
ԱՄՆ տարբերակների թվում, ըստ Վենսի, ռազմական հարվածներն են՝ «համոզվելու համար, որ Իրանը միջուկային զենք չի ձեռք բերի» կամ դիվանագիտական կարգավորումը։ ԱՄՆ որոշ պաշտոնյաներ ապավինում են ավելի մեծ մասշտաբի հարձակումներին, քան 2025 թվականի հունիսին Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծությունն էր։
Washington Post-ին տված հարցազրույցում Վենսը հիշեցրել է անցյալ տարի Իրանի դեմ գործողությունները և Վենեսուելայի բռնապետ Նիկոլաս Մադուրոյի գերեվարումը հունվարին՝ երկուսն էլ «շատ հստակ սահմանված» գործողություններ էին։ Փոխնախագահը դեռևս իրեն թերահավատ է համարում «արտաքին ռազմական գործողությունների» առումով. թերահավատություն, որն, ըստ Վենսի, կիսում է Թրամփը։