|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի համաձայնի ռազմական հակամարտության սառեցմանը։ Նրա խոսքերը մեջբերում է BBC-ն։
«Որքան էլ մենք առաջ շարժվենք հակահարձակման մեջ, մենք չենք գնա սառեցված հակամարտության մեջ», - ասել է նախագահը` հավելելով, որ սա անհույս զարգացում է Ուկրաինայի համար:
Բացի այդ, Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման առաջընթացը սպասվածից ավելի դանդաղ է եղել։ Միաժամանակ նա ընդգծել է, որ պետք չէ արագ արդյունքներ ակնկալել, քանի որ «սա հոլիվուդյան ֆիլմ չէ»։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ուկրաինացի զինվորականները սկսել են շատ ավելի հաճախ հանձնվել։