կարևոր
1264 դիտում, 2 օր առաջ - 2025-02-18 17:55
Աշխարհ

Ռուսաստան-Ադրբեջան. թյուրիմացությո՞ւն, թե՞ ռուս-ադրբեջանական հարաբերությունների սառեցումը նոր թափ է հավաքում

Ռուսաստան-Ադրբեջան. թյուրիմացությո՞ւն, թե՞ ռուս-ադրբեջանական հարաբերությունների սառեցումը նոր թափ է հավաքում
2025 թվականի փետրվարի 6-ին Ադրբեջանի իշխանությունները պաշտոնական ծանուցում են ուղարկել Մոսկվային Բաքվում Ռոսսոտրուդնիչեստվո» - ի ներկայացուցչույան գործունեության դադարեցման մասին: Սկսվել է «ռուսական տան» փակման գործընթացը, որն ավելի վաղ տեղական ԶԼՄ-ներին ուղղակիորեն մեղադրում էր լրտեսության եւ ադրբեջանական իշխանությունների տեսանկյունից կասկածելի նախագծերի ու նախաձեռնությունների աջակցության մեջ: Զերծ մնալով կտրուկ հայտարարություններից՝ ՌԴ ԱԳՆ-ում հույս ունեն, որ իրավիճակն, այնուամենայնիվ, կկարգավորվի ողջամտորեն:

Միաժամանակ, ադրբեջանական իշխանություններն ազատ են արձակել սկանդալային հայտնի «ոսկե դատավոր»  Խախալեւային, որն ավելի վաղ ձերբակալվել էր Բաքվում՝ ռուսական իրավապահ մարմինների պահանջով: Տեղացի փորձագետները խոսում են նաեւ այլ հնարավոր քայլերի մասին, որոնք, հնարավոր է, ձեռնարկվեն իրավիճակի սրման պարույրով զարգանալու դեպքում: Ավելի վաղ հայտնի էր դարձել Կասպից ծովի ափերից Զելենսկու ռեժիմին «մարդասիրական օգնութայն» հերթական տրանշի մասին՝ մեկ միլիոն դոլար արժողությամբ, իսկ մինչ այդ՝ Ադրբեջանում Ռուսաստանի քաղաքացիների գտնվելու սահմանափակման մասին՝ մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան 90 օր ժամկետով չի բացառվում նաեւ վիզային ռեժիմի ներդրման տարբերակը, ինչը պետք է ենթադրել, կհանգեցնի Մոսկվայի կողմից հարկադրված սիմետրիկ պատասխանի (կամ պատասխանների), որոնց մասին չեն դադարում խոսել անանուն տելեգրամյան ալիքների հեղինակները:

Պուտինը մտադիր չէ ԱԶԱԼ ավիաընկերության ինքնաթիռի կործանման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալ. այս մասին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հայտնի է՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններում ակնհայտ ճգնաժամի ելակետը 2024 թ-ի դեկտեմբերի 25 - ին տեղի ունեցած ողբերգական միջադեպն էր, երբ Բաքու-Գրոզնի երթուղով թռչող «ադրբեջանկան ավիաուղիների» ինքնաթիռը վթարի ենթարկվեց Ղազախստանի Ակտաու օդանավակայանում կոշտ վայրԷջքի փորձի ժամանակ: Տեղի ունեցածի մեջ մեղադրելով ռուսական կողմին՝ Բաքվում խոստանում են ներողություն խնդրելու, փոխհատուցման եւ ենթադրյալ մեղավորների դեմ քրեական գործերի բացկայության դեպքում միջազգային դատական ատյաններին եւ տնտեսական արբիտրաժներին կոլեկտիվ հայցեր ներկայացնել՝ իրենց ծառայություններն օպերատիվորեն առաջարկած արեւմտյան խաղացողների ներգրավմամբ:

Ավելին, փետրվարի 5-ին «թուրան» լրատվական գործակալոթյունը, հղում անելով Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի նախարարությանը, հաղորդել է՝ « Ալիեւի «բաքու-1» պաշտոնական ինքնաթիռը բախվել է արտաքին տեխնիկկան խոչընդոտների դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգ Անկախ Պետությունների Համագործակցության ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու թռիչքի ժամանակ: ... նախագահական ինքնաթիռը հանկարծակի լքեց Ռուսաստանի օդային տարածքը եւ վերադարձավ Բաքու՝ չնախատեսված ռադիո-տեխնիկական խնդիրների պատճառով ... Խոսքը ջպս ազդանշանի կորստի մասին է ոչ միայն Չեչնիայում, այլեւ ՌԴ օդային տարածքի այլ հատվածներում, որտեղ ինքնաթիռը թռավ»: Նկատենք՝ խաղադրույքների բարձրացման ակնհայտ ակնարկով լցոնումը կատարվել է ձեւականորեն «անկախ» տեղեկատվական կառույցի միջոցով, սակայն հազիվ թե դա որեւէ մեկին մոլորեցնի:

Հունվարյան The New York Times-ին տված հարցազրույցում Միջազգային հարաբերությունների վերլուծույան կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիեւը հայտարարել է` Ռուսաստանի, այսպես կոչված, «կայսերական ամբարտավանությունը» ("imperial arrogance") իբր դրսեւորվել է ողբերգության հանգամնքները շփոթեցնելու փորձերում. «նրանք նախկինի պես վերեւից են նայում բոլոր նախկին խորհրդային երկրներինծ, ինչը կարող է սխալ լինել, քանի որ, Սիրիայում վերջին փոփոխությունները վկայում են՝ հանգամանքները կարող են շատ արագ փոխվել: Նույն համատեքստում կարելի է դիտարկել նաեւ լայն քարոզչական արշավը՝ ներառյալ հեռուստաալքներից մեկի աղմկահարույց սյուժեն այն պնդումներով, թե, իբր, «երբ Ռուսաստանը ներխուժեց Ադրբեջան, նա Զանգեզուրը հանձնեց Հայաստանին... 1990-ականների սկզբին հենց Հայաստանն էր ներխուժել Արեւելյան Զանգեզուր եւ Ղարաբաղ, բայց ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ այդ ներխուժման հետեւում կանգնած էր Ռուսաստանը»: «Խորհրդային իշխանությունները Զանգեզուրը մեր ձեռքից վերցրին 1920ի նոյեմբերին եւ հանցագորություն կատարեցին Ադրբեջանի ժողովրդի դեմ։ Դա նրանց առաջին կամ վերջին հանցագործությունը չէր»: Դիտորդները, որոնք ծանոթ են, օրինակ, մերձկասպյան հանրապետության դպրոցական դասագրքերին, նշում են ՝ նրա պետական գաղափարախոսությունն իսպառ հերքում է Կովկասում Ռուսաստանի որեւէ դրական դերը որպես այդպիսին:

Բացի այդ, Բաքվից ստացված տեղեկատվության համաձայն՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտյին միջանցքի նախագծի իրականացման հարցերով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի տրանսպորտային գերատեսչությունների ղեկավարների՝ հունվարի վերջին նախատեսված հանդիպումը հետաձգվել է առանց կոնկրետ պատճառի հիշատակման: Ինչպես ցույց է տալիս ադրբեջանա-իրանական հարաբերությունների օրինակը, քաղաքական երկխոսության բարդացումը միշտ չէ, որ հանգեցնում է անդրսահմանային բեռնափոխադրումների ծավալների անկման: Տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվան եւ Բաքուն, այնուամենայնիվ, ձգտում են խուսափել փոխշահվետ տնտեսական նախագծերի արգելակումից, սակայն երկկողմ փոխգործակցւթյան առանձին ուղղություններ կարող են տուժել, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների հարթակներում, որտեղ հավաքական Արեւմուտքը համառորեն մղում է հակառուսական «օրակարգը»:

Հնարավոր է՝ Բաքվի նպատակներից մեկն է ցույց տալ հետխորհրդային Կովկասի փոփոխված իրողությունները, որոնք ենթադրում են առնվազն ոչ պակաս ռուսական կողմի կախվածությունը սամուրայից հարավ ընկած գործընկերներից, քան նրանց կախվածությունը Մոսկվայից, որը ստիպված է դեպի արեւմուտք ամուր փակվող դարպասների պայմաններում փնտրել արտահանման – ներմուծման այլընտրանքային երթուղիներ, որոնք հղի են ամեն տեսակի անակնկալներով: Մերձկասպյան երկրի սերտ կապերն Իսրայելի, ինչպես նաեւ Լոնդոնում «գրանցված» անդրազգային կառույցների հետ առանձնապես գաղտնիք չեն, եւ ներկայիս Ադրբեջանը Թուրքիայից ամբողջովին կախյալ ներկայացնելը, մեղմ ասած, որոշակի պարզեցում կլիներ։ Անցած հունվարը մի քանի հետաքրքիր նորություններ բերեց Անկարայի եւ Բաքվի միջեւ էներգետիկ ոլորտում համագործկցության ամրապնդման մասով, որտեղ Ադրբեջանն ամենեւին էլ առաջնորդվող խաղացողի տեսք չունի: Խաղալով մի քանի «տախտակների» վրա՝ Ապշերոնում, հավնաբար, ցանկանում էին գոնե մասամբ գրավել Ռուսաստանի կորցրած տեղը դեպի Եվրոպա խողովակշարային գազ մատակարարելու համար, ինչի համար անհրաժեշտ է առավելագույնս հարմարավետ «մուտք» դեպի Ռուսաստանի տարածքում խողովակաշարային համակարգ:

Իհարկե, մեծ է ձգտումը մեկընդմիշտ լուծել նաեւ 2020-2023-ականների պարտժություններից հետո թուլացած Հայաստանի հետ կապված բոլոր հարցերը, ինչի համար Բաքվի ղեկավարությունը ձգտում է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները՝ ինչպես քաղաքական-դիվանագիտական, այնպես էլ իրավաքաղաքական (Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների նկատմամբ շարունակվող դատավարություն), այնպես էլ զուտ ռազմական: Այս կապակցությամբ, չի կարելի չնշել ընթացիկ էսկալացիայի հազիվ թե պատահական համընկնումը Հայաստանի Սյունիքի մարզի հետ սահմանին ադրբեջանական ստորաբաժանումների հերթական ակտիվացման հետ, որտեղ, ըստ Ռիբար մասնագիտացված տելեգրամյան ալիքի տեղեկատվության, տեղափոխվում են ռազմական տեխնիկա եւ անձնակազմ՝ ներառյալ հատուկ նշանակության ստորաբաժանումները. «շարժվում են փոքր շարասյուներով, որպեսզի ուշադրություն չգրավեն»:

Հազիվ թե Ռուսաստանը, որը ներքաշված է Ուկրաինայում ձգձգված զինված հակամարտության մեջ, այն էլ Մեղրիից սահմանապահների համաձայնեցված դուրսբերումից հետո, Բաքվի վրա ազդեցության բավարար լծակներ ունի, այն դեպքում, երբ իրանական ուղղությամբ ակտիվ աշխատանքի դրսեւորումներից մեկը վերջերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի այցն էր Իրան եւ նրա բարձր մակարդակի հանդիպումները (այդ թվում՝ նախագահի հետ):

Այսպես թե այնպես, դեկտեմբերյան ողբերգական միջադեպը Ռուսաստանի, այնուհետեւ Ղազախստանի օդային տարածքում, որի բոլոր հանգաանքների հետաքննությունը դեռ չի ավարտվել, կարող է հանգեցնել հետագա աշխարհաքաղաքական տեղաշարժերի «Կովկասում եւ նրա շուրջ», որոնց հետեւանքների մասին մտածելն անհրաժեշտ է սկսել արդեն հիմա:

Հ.Գ. դիսպարիտետը վերացնելու նպատակով Ադրբեջանում փակում են «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվակն գործակալության մասնաճյուղը, գրում են տեղական ԶԼՄ-ները:

 

Անդրեյ Արեշեւ, միջազգային սյունակագիր 

Աղբյուրը՝ infoshos.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի