ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նկարելով փորձել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին բացատրել Ուկրաինայի հետ գազային վեճի կապակցությամբ ռուսական դիրքորոշումը. հայտնում է Лента.ру-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:
«Երեկ Պուտինը բավական մանրամասն պատմել է Մերկելին գազային հարցի մասին։ Նա փաստացի վերցրել է գրիչը և թվերը գրել թղթի վրա, բացատրել»,- ասել է Պեսկովը՝ չպարզաբանելով, սակայն, թե ինչպես է արձագանքել Մերկելը։
Պուտինը երեկ բանակցություններ է անցկացրել Մերկելի հետ Միլանում ընթացող Ասիա-Եվրոպա ֆորումի գագաթաժողովի շրջանակում։