կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-23 15:17
Քաղաքական

Աջակցության ոչ մի ծրագրում չեղած քաղաքացիները անլույս ու անգազ «գալադովկա» կանեն․ Նաիրա Զոհրաբյանը՝ գազի և էլէներգիայի անջատումների մասին

Աջակցության ոչ մի ծրագրում չեղած քաղաքացիները անլույս ու անգազ «գալադովկա» կանեն․ Նաիրա Զոհրաբյանը՝ գազի և էլէներգիայի անջատումների մասին

Ով է էս «գրանդիոզ» գաղափարի հեղինակը, ֆեյսբուքյան իր էջում նման հարցադրում է արել ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով «Գազպրոմ Արմեիայի» և ՀԷՑ-ի՝ առաջիկա օրերին սպասվող հոսանքազրկումների և գազանջատումների վերաբերյալ հաղորդագրություններին։

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ակնհայտորեն գերազանցելով իր լիազորությունները, հորդորում է քաղաքացիներին վճարել կոմունալ ծախսերը, քանի որ հանձնաժողովը մտածել ու որոշել է, այսօրվանից կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը վերացել է։

Փաստորեն, էս հանձնաժողովը որոշել է, որ եթե սոցիալական որոշ խմբերի հաշվի համարի վրա 27, 67 կամ 100 հազար դրամ են փոխանցել, պարետի կոչով տանը նստած չաշխատող քաղաքացին պիտի վազի գազ-լույս-ջուր մուծի ու գա տուն` «գալադովկա» անի։ Իսկ այն հազարավորները, ովքեր խելոք տանը նստած են ու աջակցության ոչ մի «պակետում» չկան, նրանց գազ-լույս-ջուր եռամիասնությունը կանջատվի ու վերջիններս անլույս ու անգազ «գալադովկա» կանեն։

Հա, չմոռանաք հանկարծ, որ հազարավոր ընտանիքներում հոսանքի անջատման հետ ինտերնետն էլ է գնալու, ու երեխաները հրաժեշտ են տալու հեռավար ուսուցմանը։

Եւ ուրեմն, քանի դեռ շատ ուշ չէ, հետողորմյա արեք էս վատ, շատ վատ գաղափարն ու մարդկանց մի դրդեք ծայրահեղ քայլերի։
Մի՛ արեք, պարզապես մի՛ արեք», - գրել է նա: