|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անձնական պատճառներով չի կարողացել ժամանել Ադրբեջան: Այդ մասին АПА-ին հայտնել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատնից:
«Նա անձնական պատճառներով չի կարողացել միանալ իր գործընկերներին: Չնայած դրան` ամերիկյան կողմը ներկայացված է ադրբեջանական կառավարության հետ հանդիպումներում: Դեսպան Ուորլիքը հավատում է իր գործընկերների այցի արդյունավետությանը, ինչպես նաև անհամբեր սպասում է Փարիզում կայանալիք` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը»,- նշվում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը և Պիեռ Անդրիոն արդեն Բաքվում են: Համանախագահների այցը տարածաշրջան կտևի մինչև հոկտեմբերի 18-ը: