|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ Կիևում տեղի ունեցած բախումներից հետո УДАР ընդդիմադիր կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն գնացել է նախագահ Յանուկովիչի նստավայրը` ցուցարարների պահանջը փոխանցելու: Այցից առաջ արված տեսագրությունում Կլիչկոն կոչ է անում Յանուկովիչին` չկրկնել Չաուշեսկուի և Քադաֆիի ճանապարհը և վաղաժամ ընտրություններ նշանակել:
Հանդիմումից հետո Կլիչկոն Twitter-ի իր էջում պատմել է, որ Յանուկովիչը շատ մտահոգ է երևացել, հանդիպման ընթացքում անընդհատ ներս է մտել ինչ-որ մարդ և թղթեր փոխանցել Յանուկովիչին: Յանուկովիչը Կլիչկոյին խոսք է տվել քաղաքական ճգնաժամի կարգավորման հարցերով հանձնաժողով ստեղծել: