|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց արդարադատության նոր նախարար Դավիթ Հարությունյանին՝ ցանկանալով նրան արդյունավետ աշխատանք:
«Վստահ եմ, որ Ձեզ մոտ ամեն ինչ ստացվելու է: Ձեզ վրա շատ մեծ բեռ և միսիա ունեք»,- ասաց վարչապետը:
Հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն էր: Արդարադատության նախարարի պաշտոնում նա փոխարինեց Արփինե Հովհաննիսյանին, ով դարձավ ԱԺ պատգամավոր, ԱԺ փոխնախագահ: