|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, խարդախության մեղադրանքով 4 տարվա ազատազրկման է դատապարտվել «Ալյանս» կուսակցության փոխնախագահ Սարգիս Հարությունյանը։
Նա 2013թ. օգոստոս ամսին, նախնական համաձայնության գալով Արմեն Բաղդասարյանի հետ, խարդախությամբ հափշտակել է Զարեհ Հովհաննիսյանին պատկանող առանձնապես խոշոր չափի 4,731,408 ՀՀ դրամին համարժեք 8,800 եվրո գումարը։
Նրա նկատմամբ նախաքննության և դատաքննության ընթացքում որպես խափանման միջոց Է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ 2015 թվականին վճռել Է Սարգիս Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտներ Սարգիս Հարությունյանը դատավճիռը բողոքարկել Է թե՛ Վերաքննիչ, և թե Վճռաբեկ դատարաններում, սակայն անօգուտ, մի քանի օր առաջ նրա դատավճիռը մտել Է օրինական ուժի մեջ։ Մեր տեղեկություններով, Սարգիս Հարությունյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։