|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ մեր լրագրողը Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին հարցրել է, թե ԲՀԿ-ականների՝ իշխանություններին ուղղված հոխորտանքներն ինչպե՞ս են անդրադարձել Ծառուկյանի անվտանգության վրա, նրա նկատմամբ հետապնդումներ կամ սպառնալիքներ կա՞ն:
Էդոն անկեղծացել է. «Ճիշտն ասած՝ չեմ նկատել, բայց սպասելի ա, դրա համար մենք ավելի ուժեղացրել ենք մեր գործողությունները»:
Իսկ ինչո՞ւ է իր աղջիկը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ սովորելու գնում թիկնապահների ուղեկցությամբ, որոնք սպասում են միջանցքում և վերջերս էլ վիրավորել էին դասախոս Ալեքսանդր Սաֆարյանին: Էդոն ասել է, թե աղջիկն «ախրաննիկների» կարիք չունի, բայց. «Ինչ ա, վարորդ ունենալու իրավունք չունի՞»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: