Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս աշխատանքից ազատման դիմում է գրել ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Սուրեն Հովսեփյանը, որը նշանակվել էր հեղափոխությունից հետո` փոխարինելով Գագիկ Ջհանգիրյանի խնամի Լեւոն Վարդանյանին:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` Հովսեփյանի ազատման «մեկենասը» նույնպես եղել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը` Դիջեյ Էդոն, որը վերջին շրջանում «փրթեմ-թափեմ» կարգախոսն է կիրառում. նրա անվան հետ էր կապվում նաեւ տեսչական մարմինների բարեփոխման խմբի ղեկավար Հայկ Այվազյանի ազատումը:
Ի դեպ, որոշ տվյալներով, հիդրոմետ ծառայության ղեկավարի պաշտոնն ազատում են Աղաջանյանի զարմուհու` ԱԻՆ-ում բաժնի վարիչ աշխատող Կարինե Մուրադյանի համար: Ձեզ պարտադրե՞լ են դիմում գրել՝ հարցրինք այլեւս նախկին տնօրեն Հովսեփյանին։ «Ոչ, եւ հետո` ի՞նչ կարեւոր է․ ցանկացա, գրեցի»:
Չեք ասում պատճառը։ «Հետո կասեմ»: Խնդիրը Կարինե Մուրադյանին տեղավորե՞լն էր։ «Ոչ, ես որեւէ խնդիր չեմ ունեցել իր հետ, կարող է եւ իրենք ունեցել են՝ չգիտեմ. ընդհանուր պահանջ կար՝ օպտիմիզացիա իրականացնել, ես ղեկավարում էի 700 հոգանոց կոլեկտիվ, լուրջ մասնագետներից կազմված, կրճատել եմ ընդամենը 16 հոգու, որովհետեւ կփլուզվեր համակարգը, եւ հետո` չգիտեի, թե ուր պետք է գնան այդ պրոֆեսիոնալները»:
Ասում են` Կարինեի պաշտոնն ու աշխատավարձը նույնպես բարձրացրել եք: «Այո»: ԱԻՆ-ից ասում են` Ձեր բարեկամները նույնպես այնտեղ են աշխատում։ «Եղբայրս այնտեղ է աշխատում 10 տարուց ի վեր՝ մե՞ղք է գործել»: Ի՞նչ եք կարծում` ո՞ւմ կնշանակեն Ձեզնից հետո։ «Ինձ բացարձակ հետաքրքիր չէ»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: