Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր NewsBook-ին հղում տալով Yerkir.am-ը գրել էր, որ, NewsBook կայքին հասած տեղեկությունների համաձայն, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը իրեն պատկանող «Նորո Ռեժանս» ռեստորանում նախարարության աշխատակիցների հետ ամանորյա տոները նշելու ընթացքում գինովցել է և բավական անկեղծացել: «Դուք կարծում եք՝ ես մեր իշխանության սխալները չգիտե՞մ: Ես ամեն ինչ շատ լավ գիտեմ: Որ ձայն չեմ հանում, չի նշանակում, թե չգիտեմ՝ ինչ է կատարվում»,- կայքի փոխանցմամբ ասել է նախարարը:
ՀՀ ԲՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը Yerkir.am-ին տեղեկացրեց, որ լուրն իրականությանը չի համապատասխանում: «ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի վերաբերյալ Yerkir.am կայքում վերահրապարակված լուրի կապակցությամբ հայտնում ենք, որ տեղեկատվության մեջ հիշատակված՝ նախարարության աշխատակիցների հետ տարեմուտի միջոցառում չի անցկացվել, հետևաբար` մատուցված լուրը համարում ենք ապատեղեկատվություն և հերթական անգամ հասարակության ուշադրությունը գործնական, աշխատանքային, կառուցողական դաշտից շեղելու անհաջող փորձ»,- ասված է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հերքման տեքստում: