Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդեղանը, «Իսլամական պետության» մասին Այնթապում ելույթով ունենալով, սկանդալային հայտարարություններ է արել. հայտնում է Kurder-ը:
Firat լրատվական գործակալության թղթակից Ֆերդա Չեթինն այդ մասին քննադատական հոդված է գրել, որը կրճատումներով ներկայացնում ենք ստորև:
«Բոլորս գիտենք, որ Էրդողանն ու նրա կուսակցությունը («Արդարություն և զարգացում») բարեկամական ջերմ հարաբերությունների մեջ են ԻՇԻՊ-ի,«Ալ Քաիդա»-ի և «Ալ Նուսրա»-ի հետ, ակներև է նաև այն, որ նրանք սրտանց ցանկանում են, որ Քոբանին հանձնվի: Այդ ուղղությամբ ինչ հնարավոր է` անում են: Ակներև է նրանց աջակցությունը ԻՇԻՊ-ին, դա կասկածի տեղիք չի տալիս: Թուրքիայի կառավարությունը փորձում է ժամանակ անցկացնել` մինչև Քոբանին գրավվի, և փորձում է ձևացնել իբր օժանդակում է քրդական կուսակցություններին՝ ընդդեմ ԻՇԻՊ-ի, սակայն, միաժամանակ, օժանդակում է ԻՇԻՊ-ին: Այդպիսով` ուշադրությունը փորձում է այլ կողմ շեղել:
Ըստ Էրդողանի՝ նա, ով մուսուլման չէ, կարելի է կոտորել:
Այսօր Այնթապում նրա ելույթ դրա վառ վկայությունն էր: Ելույթում նա ասաց. «Մուսուլմանի կողմից մուսուլմանի կյանքը, ունեցվածքը, արյունն ու պատիվը խլելը հարամ է»: Էրդողանը չի կարողանում ասել` «անկախ կրոնից և հավատքից՝ մարդ սպանելը, նրա ունեցվածքը, պատիվը խլելը մեղք է, հարամ է»: Միայն ասում է՝ «մուսուլմանը մուսուլմանին նման բան չի անի»: Քանի որ, ըստ նրա անկեղծ մտածելակերպի, մուսուլմանները կարող են կոտորել եզդիներին, քրիստոնյաներին, հրեաներին, ալևիներին: Ըստ նրա՝ ասորիներին, հայերին, քրիստոնյաներին կոտորելը, թալանելը, կտտանքների ենթարկելն ու բռնաբարելը «հալալ» է»: