Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ևս մեկ անգամ փաստեցինք՝ երբ միասին ենք, պինդ ենք, երբ մեր առջև խնդիր ենք դնում, այդ խնդիրը լուծելի է՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում, ուր վերադարձել էին «Դիմադրություն» շարժման մասնակիցները ՀՀ արտգործնախարարության շենքն առավել քան 4 ժամ շրջափակման մեջ պահելուց հետո։
«Մի բան հստակ է՝ այն պետական կառույցները, որոնք չեն սպասարկում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերը, դրանց գործունեությունը պետք է արգելափակել, խոչընդոտել և դրանով ցույց տալ ժողովրդի կամքը և հասնել ամբողջական երկիշխանության»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա վերահաստատեց, որ այսօր երեկոյան ժամը 19։00 Սասունցի Դավթի արձանի մոտ կսկսվի հանրահավաքը, որից հետո անհանզանդության երթով կշարժվեն Ֆրանսիայի հրապարակ։
Մանրամասն՝ տեսանյութում․