|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«Հետք»-ը գրում է. «Այսօր առավոտյան Սևանում «Շրջանառության հարկով» աշխատող բոլոր խանութները, արտադրամասերը փակ էին:
Մարդիկ վաղ առավոտից հաց գնելու համար հերթ էին կանգնել Սևանի հացի գործարանի մոտ:
«Արդեն մեկ ժամ կանգնել եմ, որ 2 հատ հաց գնեմ: Սա ի՞նչ վիճակ է, ժողովրդին ճնշում են: Կարծես հին տարիներիը վերադարձել են»,- ասաց սպասող կանանցից մեկը:
«Խանութները փակ են, հացի գործարանի մոտ էլ հերթ է: Խորհրդարանն ի վնաս ժողովրդի օրենքներ է ընդունում: Երկրի վիճակը գնալով վատանում է»,-դժգոհեց հացի հերթի կանգնած մի տղամարդ:
Երեկ` հոկտեմբերի 1-ին, Սևանի գործարարները, վաճառականները, հավաքվելով շուկայի հարակից տարածքում իրենց դժգոհությունը հայտնեցին «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխություններից: Նրանք միահամուռ կերպով որոշեցին հոկտեմբերի 2-ին փակել բոլոր կրպակներն ու խանութները:
Այսօր, դարձյալ նույն վայրում հավաքված, նրանք սպասում էին Սևանի տարածաշրջանի կողմից ընտրված, ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանին»:
Մանրամասն` սկզբնաղբյուրում: