կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-02 12:19
Քաղաքական

Մի հատ էլ նենց մուննաթ ես գալիս. վարչապետը՝ փոխնախարարին

Մի հատ էլ նենց մուննաթ ես գալիս. վարչապետը՝ փոխնախարարին

Այսօր կառավարության նիստում ՀՀ կրթության ու գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է «Ուսուցչի օր» տոնի կապակցությամբ ուսուցիչների մեծարման և արժևորման երեկո կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը 2014 թվականին հատկացնել 10048,0 հազար դրամ` «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար:

 

Փոխնախարարն այնպես էր կմկմում ու ցածրաձայն դադարներով խոսում, որ նրա զեկույցից ոչ ոք բան չհասկացավ:

 

Վարչապետը զարմացավ. «Պարո'ն Մկրտչյան, չեմ հասկանում` ի՞նչ եք ասում: Այդ թուղթը հնարավոր չէ՞ նորմալ ներկայացնել: Նորմալ ներկայացրեք, մենք էլ հասկանանք: Այսինքն` ես հասկանում եմ, այստեղ նստածները հասկանում են, բայց մյուսները... Մի քիչ նորմալ բացատրեք՝ ի՞նչ եք ուզում»:

 

Մանուկ Մկրտչյանը նշեց, որ Ուսուցչի տոնը հոկտեմբերի 5-ին պատշաճ կազմակերպելու համար կինոյի եւ թատրոնի ինստիտուտին պետք է գումար հատկացնեն` տասը միլիոն դրամ:

 

«Հա, մի հատ էլ նենց մուննաթ ես գալիս մեզ վրա»,- արձագանքեց Հովիկ Աբրահամյանը: