|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ բանակցությունների ժամանակ կքննարկի համագործակցությունը Ռուսաստանի հետ, իրավիճակը Ուկրաինայում, Իրանում, Աֆղանստանում և Սիրիայում. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք պետք է շատ խնդիրներ քննարկենք, քանի որ աշխարհն անհանգիստ վիճակում է: Առաջին հերթին Իրանի հարցն է և այն, թե ինչ է հարկավոր անել այնտեղ, որպեսզի կանխենք Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը և Իրանի այլ ագրեսիվ ակցիաները: Մենք կխոսենք Աֆղանստանի մասին….Մենք կխոսենք Սիրիայում իրավիճակի մասին և, իհարկե, փխրուն Լիբիայի: Պետք է նշել ևս երկու թեմա` ՌԴ-ի հետ համագործակցությունը և Ուկրաինան»,- ասել է Մերկելը Պոմպեոյի հետ բանակցություններից առաջ: