Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր առավոտյան մահացել է 19-ամյա ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանը: Վերջին տարում նա պայքարում էր գլխուղեղի ուռուցքի դեմ, սակայն երբեք չէր հրաժարվում իր երազանքից՝ դառնալ ֆուտբոլիստ:
Ռուսական «Championat» կայքը փետրվարի 5-ից դրամահավաք էր սկսել «Оранжевое небо» բարեգործական ֆոնդի հետ, որից մեկուկես ամիս հետո հավաքվել էր 3.333.000 ռուբլի: Դրանից հետո Չեչնիայի Հանրապետության և «Թերեք» ֆուտբոլային ակումբի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել էր, որ իր վրա է վերցնում 19-ամյա ֆուտբոլիստի բուժման ծախսերը: Գրիշան ստորագրեց պայմանագիր «Թերեք»-ի հետ և սկսեց անցնել բուժման կուրսը:
Այս տարի գարնանը և ամռանը պատանի ֆուտբոլիստը Գերմանիայում անցավ բուժման կուրս, որից հետո վերադարձավ Մոսկվա: Բուժման 3-րդ կուրսը պետք է սկսվեր սեպտեմբերի 15-ից, սակայն առողջական վիճակի վատթարացման պատճառով ֆուտբոլիստը չմեկնեց Գերմանիա:
Սեպտեմբերի 22-ին Մոսկվայի հիվանդանոցներից մեկում նրան վիրահատեցին, որից հետո պահեցին կոմայի մեջ: Այսօր առավոտյան Սիմոնյանը հրաժեշտ տվեց կյանքին: