Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ընդդիմադիր հայացքների համար խոշտանգված և Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Գրիշա Վիրաբյանի գործով վերաքննիչ դատարանը մասնակիորեն բավարարել է դատախազի բողոքը:
Հիշեցնենք, որ Գ. Վիրաբյանին ոստիկանությունում խոշտանգելու փաստը ապացուցված է համարվել Եվրադատրանի կողմից, ինչի համար ՀՀ-ն պարտավորված Վիրաբյանին վճարել է 31 հազար եվրոյի փոխահատուցում: Եվ բացի փոխահատուցումը, պետությունը պետք է վերականգնի նաև անձի արդար դատաքննության խախտված իրավունքը:
Առաջին ատյանի դատարանը բավարարել էր Վիրաբյանի ներկայացուցիչների պահանջը` գործքը նոր նախաքննության ուղարկելու վերաբերյալ: Սակայն, թեեև նիստի ժամանակ դատախազը կողմ էր արտահայտվել Վիրաբյանի ներկայացուցիչների պահանջի բավարարմանը, այնուամենայնիվ, դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք էր տարել:
Yerkir.am-ին Գ. Վիրաբյանի շահերի ներկայացուցիչներից Արա Ղազարյանը հայտնեց, որ վերաքննիչ ատյանի կողմից մասնակի բավարարումը չի վերաբերում էական հարցի:
«Խոսքն այն բանի մասին է, որ ոչ թե դատարանը պետք է որոշեր, որ քննիչը պետք է վերաբացի գործը, այլ դատարանը պետք է հրահանգեր դատախազին, որ դատախազը որոշեր, որ քննիչը պետք է վերաբացի: Սա այդքան էլ էական չէ, էականն այն է, որ պետք է նախաքննությունը վերաբացվի: Այդ մասով առաջին ատյանի դատական ակտը մնում է ուժի մեջ»,- ասաց Ա. Ղազարյանը: