կարևոր
733 դիտում, 53 րոպե առաջ - 2026-11-15 10:55
Քաղաքական

Մասիս Մելքոնյանի վճիռներով կալանավորված անձանց ցանկն ու Բրոդսկու դատավարությունը. Վահե Հովհաննիսյան

Մասիս Մելքոնյանի վճիռներով կալանավորված անձանց ցանկն ու Բրոդսկու դատավարությունը. Վահե Հովհաննիսյան

«Երբ օրվա կեսից մեր տարբեր գործընկերներ սկսեցին հրապարակել այն մարդկանց անունները, ում Մասիս Մելքոնյանը բանտ է ուղարկել, առաջին բանը, որ մտածեցի՝ էս ինչքա´ն կարգին ու պարկեշտ մարդ կա մեր հանրային կյանքում։ Ցուցակն իսկապես պատկառելի է։

Այդ դատավարությունները վերհիշելիս, նաև մտաբերեցի ժամանակին լսած մի հայտնի պատմություն։

Մասիս Մելքոնյանի դատավարությունների համառ, անկոտրում անհուսությունը խիստ հիշեցնում էր հեռավոր 1964 թվականի մի հայտի դատ, երբ սովետական դատավոր Եկատերինա Սավելյեվան Բրոդսկուն համառորեն ուզում էր համոզել, որ նա չի կարող պոետ կոչվել, որովհետև չի ստացել համապատասխան կրթություն, և ոչ ոք նրան պաշտոնապես չի շնորհել պոետի կարգավիճակ»։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ