կարևոր
511 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-15 10:45
Հասարակություն

Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է․ Լարսը բաց է

Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է․ Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։