կարևոր
388 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-15 10:05
Տարածաշրջան

Իրանում ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել. կա 11 զոհ, 19 վիրավոր

Իրանում ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել. կա 11 զոհ, 19 վիրավոր

Իրանի Իլամ նահանգում ուղևորատար ավտոբուսի շրջվելու հետևանքով 11 մարդ զոհվել է, ևս 19-ը՝ վիրավորվել։

Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Իրանի առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հոսեյն Քերմանփուրը։

Ավելի վաղ Իլամ նահանգի Կարմիր մահիկի ընկերությունը «IRIB» հեռուստաընկերությանը հայտնել էր առնվազն 5 զոհի և 17 վիրավորի մասին։

Վթարի ստույգ պատճառը դեռևս պարզված չէ։