Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխանափոխությունից հետո չեղարկելո՞ւ եք նոյեմբերի 9-ի Հայտարարությունը՝ ըստ Yerkir.am-ի հարցրեց Հ1-ի լրագրողը ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսին։
Սաղաթելյանը նկատեց, որ Հ1-ից նման հարցը բնական է, քանի որ մշտապես շահարկում է այդ հարցը, թեև բազմիցս հնչեցվել է իրենց մոտեցումը։
«Նոյեմբերի 9-ի հայտարարության մասին ասել ենք, որ դա փաստ է, բայց նաև մեզ համար անընդունելի․ մենք հասկանում ենք՝ ինչ է նշանակում այդ փաստաթղթի չեղարկումը և մենք ասում ենք՝ Նիկոլն ինչքան մնա, այնքան ավելի վտանգավոր փաստաթղթեր է բերելու մեր գլխին, և հետո մեր ժողովուրդը, պետությունը գերի է դառնալու այդ փաստաթղթերին»,-հայտարարեց նա։
Մեր տեսակետը հետևյալն է՝ դա կայացած փաստ է, բայց դատավճիռ չէ, ստեղծված իրավիճակից ևս ելքեր տեսնում ենք երկիրը դուրս բերելու համար, ասաց Իշխան Սաղաթելյանը, իսկ ճանապարհները հրապարակված են․ հետևաբար շահարկումներն անիմաստ են և դատապարտված։
«Այդ ճանապարհին կա մի խոչընդոտ, որի անունն է Նիկոլ Փաշինյան, իրեն հեռացնելուց հետո շատ հարցեր կընկնեն տեղը, և իրեն հեռացնելուց հետո աշխարհը մեզ հետ խոսելու է, որովհետև ինքը պարտության, պատերազմի խորհրդանիշ է»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․