կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-04 16:05
Հասարակություն

Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի անցկացման մանրամասները հայտնի են

Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի անցկացման մանրամասները հայտնի են

Այսօր կառավարության նիստում ՀՀ սփյուռքի նախարարը տեղեկացրեց, թե ինչ աշխատանք է կատարվել ս.թ. սեպտեմբերի 18-21-ը տեղի ունենալիք Հայաստան-Սփյուռք հերթական համահայկական համաժողովի նախապատրաստության ուղղությամբ

 

Հրանուշ Հակոբյանը նախ նշեց, որ դա հինգերորդ հերթական համաժողովն է, և նախորդը տեղի է  ունեցել  2011 թվականին: Այս տարի 600 և ավելի սփյուռքյան կառույցների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը, և այդ գործընթացը շարունակվում է: Համաժողովին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ղեկավարությունը և բոլոր համահայկական կառույցների ղեկավարները, այդ թվում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, Կաթողիկե պատրիարքը և մյուս բոլոր առաջնորդները: Համաժողովը տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այն կբացի հանրապետության վարչապետը:

 

Տեղի կունենան երեք լիագումար և, ըստ ուղղությունների, չորս նիստեր: Օրակարգում կլինեն Ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող թեմաները, երկրորդը՝ սիրիահայերի և արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի անվտանգության հիմնախնդիրները, երրորդ հարցը կվերաբերի լեզվի պաշտպանությանը և մամուլին, չորրորդ հարցը՝ Հայրենիք-Սփյուռք գործակցության կառուցակարգերի կատարելագործմանը: Այս համաժողովի շրջանակում նաև տեղի կունենա զանգվածային լրատվամիջոցների 7-րդ համաժողովը, որին մասնակցելու են 120 խմբագիր Սփյուռքից և Հայաստանի մամուլի ներկայացուցիչները