|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
127-ամյա մեքսիկացի Լեանդրա Բեքերրա Լումբրերասը մահից օրեր առաջ հայտնել է իր երկարակեցության «գաղտնիքը»:
Ըստ T24-ի՝ 127-ամյա տատիկը երբեք չի ամուսնացել, սակայն ունեցել է 5 զավակ, 22 թոռ և 55 ծոռ: Նա վստահեցրել է, որ երկարակեցության գրավականը լավ սնվելը, քնելն ու չամուսնանալն է: Լումբրերասի դուստրը պնդել է, որ, չնայած տարիքին, մայրը չի կորցրել իր էներգիան և հիշողությունը:
40 տարի առաջ տեղափոխվելու ժամանակ իր ծննդյան վկայականը կորցնելու պատճառով 127-ամյա տատիկը չի կարողացել ապացուցել իր տարիքն ու արժանանալ «Աշխարհի ամենատարեց կին» կոչմանը, այդ իսկ պատճառով նրա փոխարեն այդ կոչումն է վաստակել ճապոնացի Միսաո Օկովան, ով Լումբրերասից 12 տարի փոքր է: