կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-02 13:14
Հասարակություն

Ավտովթարից մահացածները ամուսիններ էին, հիվանդանոցի ճանապարհին մահացածը՝ նրանց՝ 2014թ.-ին ծնված երեխան

Ավտովթարից մահացածները ամուսիններ էին, հիվանդանոցի ճանապարհին մահացածը՝ նրանց՝ 2014թ.-ին ծնված երեխան

Արդեն տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 1-ին` ժամը 23.35-ին, ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Երևան 158-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան 11-րդ կմ-ում (Հարժիս գյուղի հատված) «Միցուբիշի Իո» մակնիշի 19 ՍՕ 524 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից դաշտը (մոտ 3 մ), ինչի հետևանքով 1980 թ. ծնված Մ. Հ.-ն և 1995 թ. ծնված Ն. Ն.-ն տեղում մահացել են, 2014 թ. ծնված Լ. Հ.-ը մահացել է հիվանդանոց տանելու ճանապարհին, իսկ 1988 թ. ծնված Ա. Ք.-ն հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ:

 

Ոստիկանության լրատվականից տեղեկանում ենք, որ մահացածները ամուսիններն են, իսկ 2014 թ. ծնված Լ. Հ.-ն` նրանց երեխան: Մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվածը մեքենայի վարորդն է: