Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի՞թե որևէ մեկը կարող է նման էթիկական հարց քննարկել, թե որևիցե մեկը կարող էր երեխային կյանքից զրկել, որովհետև երեխան վերջույթ չունի. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` անդրադառնալով վերջերս «Մալաթիա» ԲԿ-ում առանց ձեռքի թաթերի և մեկ ոտնաթաթի ծնված երեխայի խնդրին:
Նախարարը հայտնեց, որ ինքն անձամբ է տեսակցել այս երեխային: Թեև նա ունի բնածին արատ, սակայն առողջ է և նորմալ զարգանում է: Իսկ արդի բժշկության պայմաններում հնարավոր է պրոթեզով ապահովել նրան:
Նախարարը նշեց նաև, որ ռադիոլոգը, ով հղիության ընթացքում չէր կարողացել ախտորոշել երեխայի արատը, չի հեռացվել աշխատանքից, այլ ինքնակամ աշխատանքից ազատման դիմում է գրել: Բժշկական կենտրոնի ղեկավարությունը կամ նախարարությունը չէին կարող աշխատանքից հեռացման վարչական տույժ կիրառել, քանի դեռ դեպքի վերաբերյալ նրա մեղավորությունը հաստատված չէր:
Բացի դրանից` եթե նույնիսկ ավելի վաղ ախտորոշվեր արատը, արդյո՞ք պետք է երեխան չծնվեր, այս հարցը նախարարը էթիկապես ճիշտ չի համարում` նշելով, որ երեխան իրավունք ունի ապրելու: