Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, պատասխանելով Интерфакс-ի՝ Ղազախստանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու հնարավորության վերաբերյալ հարցին, հայտարարել է, որ ներկա է եղել Մինսկում կայացած հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են ուկրաինական ճգնաժամի լուծման ուղիները:
«Այս հարցում որևէ տարաձայնություն Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների միջև չի եղել»,- նշել է նա:
Լավրովը նաև հայտնել է, որ նախագահները միասնական մոտեցում ունեն այն մասին, որ ԵՏՄ-ն ինքնիշխան պետությունների միություն է: Նա հավելել , որ Սելիգերում կայացած երիտասարդական ֆորումի ժամանակ Վլադիմիր Պուտինն ընդգծել է Նազարբաևի դերը եվրասիական ինտեգրման գործընթացների և Ղազախստան պետության կայացման գործում:
Նշենք, որ մի շարք ռուսական և ուկրաինական ԶԼՄ-ներ նշում են, որ Նազարբաևի՝ ԵՏՄ-ից դուրս գալու հնարավորության մասին հայտարարությունը Պուտինի տվյալ հայտարարության պատասխանն է: Պուտինը ֆորումի ժամանակ նշել էր, որ «Նազարբաևը կարողացել է պետություն ստեղծել մի տարածքում, որտեղ այն երբեք չի եղել»: