կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-11 12:27
Քաղաքական

Պետք չէ աչքի տեղը ունքն էլ հանել. Ծառուկյանը՝ ԵՏՄ-ից դուրս գալու մասին

Պետք չէ աչքի տեղը ունքն էլ հանել. Ծառուկյանը՝ ԵՏՄ-ից դուրս գալու մասին

Ցանկացած կուսակցություն իրավունք ունի առաջարկ անելու. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ից դուրս գալու՝ «Ելք»-ի առաջարկին: «Համապատասխան` ցանկացած կուսակցություն իրավունք ունի առաջարկ անելու, քննարկելու: Ես իմ թիմին այսօր հրահանգել եմ, որ ցանկացած կուսակցություն երբ որ հարց է բարձրացնում, պատրաստ եղեք ներկա լինելու քննարկմանը և համապատասխան որոշում կայացնելու»,- շեշտեց նա:

Այնուհետև հարց բարձրացրեց՝ մենք, ի՞նչ է, ավելի լավ առաջարկ ունե՞նք ուրիշ երկրների կողմից, որ ավելի մեծ ներդրումներ կլինեն: «Այլ երկիր խոստացե՞լ է` տարեկան 4 մլն կներդնի, որ ժողովրդի վիճակը կլավանա, անվտանգությունն ավելի ապահով կլինի: Երևի մենք ԵԱՏՄ-ի հնարավորությունները ճիշտ չենք օգտագործում, 200 միլիոնանոց շուկա է, կարելի է այդ հարցն էլ քննարկել, թե ինչ կարելի է անել: Անհնարին ոչինչ չկա, հարկավոր է նայել առաջարկը և ոչ թե աչքի տեղը ունքն էլ հանել»,- նշեց Ծառուկյանը: