|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր` կառավարության նիստից հետո, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց իր կարծիքը, թե ինչպես է վերաբերվում ԵՏՄ-ից դուրս գալու գաղափարին: Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Խաչատրուր Քոքոբելյանը պատրաստվում է հանդես գալ նախաձեռնությամբ` մշակելով օրենքի նախագիծ, որը նախատեսում է դուրս գալ ԵՏՄ կազմից:
«Ես` որպես էկոնոմիկայի նախարար, այդ օրենքի նախագծի շրջանառման նպատակահարմարությունը չեմ տեսնում: Ավելին` կարծում եմ, որ նման ուղերձները կարող են որոշակի շփոթ առաջացնել տնտեսական գործընթացներում, որովհետև որոշակի սպասումներ են ձևավորում: Կարևոր է, որ նման քաղաքականություն նախ մշակվի ներսում, նոր հրապարակվի: Ես համարում եմ, որ այսօր դրա անհրաժեշտությունը չկա: Մենք դեռ չենք էլ փորձել ԵՏՄ-ի հիմնական առավելություններից օգտվել: Ավելի լավ կլինի` մտածենք, թե ինչ մեխանիզմներ մշակենք, որ օգտվենք այդ առավելություններից»,- ասաց Արծվիկ Մինասյանը: