կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-26 18:08
Քաղաքական

Ղազախստանի նախագահը հայտարարել է «Ամանաթ» կուսակցությունից դուրս գալու մասին

Ղազախստանի նախագահը հայտարարել է «Ամանաթ» կուսակցությունից դուրս գալու մասին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը երեքշաբթի իշխող «Ամանաթ» կուսակցության արտահերթ համագումարին հայտարարել է քաղաքական ուժի շարքերը լքելու իր որոշման մասին, հետեւում է «Կազմեդիացենտր»-ում լրագրողների համար անցկացվող հեռարձակումից։

«Ես ասում էի, որ կհեռանամ կուսակցության նախագահի պաշտոնից եւ դուրս կգամ կազմակերպությունից։ Ժամանակն է իրականացնել այդ որոշումը: Այսօրվանից ես որոշում եմ կայացրել թողնել «Ամանաթ» կուսակցության նախագահի պաշտոնը եւ դուրս գալ կուսակցությունից։ Այդ քայլը խորհրդանշական է: Այդ կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ նախագահական ընտրություններում վստահության եւ աջակցության համար։ Ես նաեւ շնորհակալ եմ ձեզ կուսակցության ղեկավարությունն ինձ վստահելու համար»,- երեքշաբթի համագումարի ժամանակ ասել է Տոկաեւը։

Ավելի վաղ Տոկաեւն առաջարկել էր արգելել պետության ղեկավարի անդամակցությունը քաղաքական կուսակցություններին իր նախագահության ժամկետի համար։ Նրա առաջարկով համանման պահանջներ կկիրառվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հաշվիչ հանձնաժողովի եւ Սահմանադրական խորհրդի նախագահների եւ անդամների, մարզերի ղեկավարների եւ նրանց տեղակալների նկատմամբ։ Ըստ Տոկաեւի՝ այս կերպ հնարավոր կլինի փրկել «երկրի ապագա ղեկավարներին հիմնական քաղաքական ինստիտուտներն իրենց ենթարկելու գայթակղությունից»։