|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին և Պաշտպանի զինծառայողների իրավունքների հարցերով նորանշանակ տեղակալ Արմեն Գրիգորյանին: Սեյրան Օհանյանը Պաշտպանի տեղակալին շնորհավորեց պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթեց արդյունավետ աշխատանք:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՊՆ-ՄԻՊ համագործակցության զարգացման հեռանկարները և ի հայտ եկող խնդիրներին համատեղ օպերատիվ արձագանքելու կարողությունների կատարելագործման հետ կապված հարցեր: Քննարկվեցին նաև պաշտպանության նախարարության կողմից զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ կատարվող աշխատանքները:
Պաշտպանության նախարարն ընդգծեց, որ կարևորվում է ինչպես միջազգային գործընկերների, այնպես էլ ՊՆ ներքին ուժերով զինված ուժերում մարդու իրավունքների, փողոցային բարքերի դեմ պայքարի, զինվորական կոլեկտիվների կառավարման և այլ հարցերով ուսումնական ձեռնարկների, ուղեցույցների մշակումը և իրազեկվածության բարձրացման միջոցառումների անցկացումը, որտեղ օմբուդսմենի ինստիտուտը ևս կարող է դերակատարում ունենալ:
Հանդիպման ավարտին նշվեց, որ համագործակցության առկա վիճակն ընդհանուր առմամբ գոհացուցիչ է, սակայն անհրաժեշտ է ընդլայնել և ինստիտուցիոնալ մակարդակի բերել համակարգային լուծում պահանջող խնդիրների ուղղությամբ ջանքերի համադրումը: