կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-29 10:28
Քաղաքական

Սևան քաղաքում ծեծի է ենթարկվել «Հզոր ապագա» կուսակցության ղեկավար Արկադի Կիրակոսյանը

Սևան քաղաքում ծեծի է ենթարկվել «Հզոր ապագա» կուսակցության ղեկավար Արկադի Կիրակոսյանը

«Ժողովուրդ»-ը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ Սևան քաղաքում ծեծի է ենթարկվել «Հզոր ապագա» կուսակցության ղեկավար Արկադի Կիրակոսյանը: Նրան այդ քաղաքում արգելում են շինարարություն անել:

 

Մեզ հետ զրույցում Արկադի Կիրակոսյանը պատմեց, որ Սևան քաղաքի Նաիրյան 151 հասցեում քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի թույլտվությամբ սկսել են կուսակցության գրասենյակ կառուցել.

 

«Մեկ էլ պատահական 4-5 հոգի մտան գրասենյակ, թե՝ դուք այստեղ իրավունք չունեք գրասենյակ սարքեք, ու սկսեցին խփել: Ես հեռակա այդ տղաներին տեսել եմ, սակայն անձամբ չեմ ճանաչում: Միայն կարող եմ ասել, որ ինձ ծեծի ենթարկողները բնիկ Ծովագյուղից են: Ոչ մի բացատրություն չէին տալիս, միայն ասում էին, թե՝ իրավունք չունեք Երևանից գաք այստեղ, գրասենյակ սարքեք ու վերջ: Ինձ ասում էին՝ մեզ հետաքրքիր չէ՝ ինչ եք սարքում, չեք սարքելու, եղա՞վ»»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: