|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է ապաստարանների նորմերի մշակման գործընթաց, որով նոր շենքերի կառուցման, վերակառուցման ժամանակ ապաստարանների առկայությունը լինելու է պարտադիր: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Ռուզաննա Ադամյանը տեղեկացրեց, որ գործընթացը սկսվել է ընթացիկ տարվա հունիսից:
«Պարտադիր պահանջներ են սահմանվում հատկապես նոր կառուցվող շենքերի համար, որտեղ ճարտարապետահատակագծային առաջադրանքն առանց ապաստարանի չի կարող հաստատվել: Այսինքն՝ շենք ես ուզում կառուցել, դու պետք է նախատեսես այնպիսի պայմաններ քո նկուղային կամ կիսանկուղային հարկաբաժիններում, որոնք շատ արագ կարող են վերածվել ապաստարանների»,-ասաց Ռուզաննա Ադամյանը:
Նախագծող կազմակերպությունը մշակելու է վերակառուցվող և կառուցվող շենքերի ու շինությունների համար ապաստարանների տեղակայման նորմեր՝ վերազինման, համալրման, կահավորման, պատերի հաստության, ազդանշանային, հակահրդեհային համակարգերի և այլ հարցերի հետ կապված:
Շենքեր կան, որոնք ամրացման խնդիր ունեն, ինչը ենթադրում է տեխնիկական մեծ միջոցառումներ: Ահա, արդեն կառուցված շենքի ամրացման շրջանակում էլ ապաստարանների այդ նորմը կիրառվելու է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։