|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ (ԳՄՕ) պարունակող մթերքները դեկտեմբերի 26-ից պետք է մակնշվեն հատուկ նշանով: Այս մասին նշված է «Սննդամթերքի մակնշում» տեխնիկական կանոնակարգում:
Ըստ փաստաթղթի պահանջների՝ նշանը դրվում է փաթեթի վրա, եթե մթերքի մեջ ԳՄՕ պարունակությունը գերազանցում է 0,9 տոկոսը: «ԳՄՕ» գրառումը պետք է լինի ԵՏՄ շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի կողքին եւ ձեւով ու չափով համապատասխանի այդ նշանին:
Նոր կանոններին բիզնեսի վարժվելու համար անցումային շրջանը կազմում է 1,5 տարի: Այս ժամանակահատվածում թույլ է տրվում ԳՄՕ կիրառմամբ ստացված մթերքների արտադրում եւ ԵՏՄ շուկայում շրջանառության նպատակով թողարկում մակնշման նախկին պահանջներին համապատասխան: