Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
«Ռոբերտ Սահակյանց փրոդաքշընի» կողմից նկարահանվող «Kildim» մուլտֆիլմի շարքը կհամալրվի եւս մեկով. այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:
Սահակյանցը տեղեկացրեց, որ մուլտֆիլմում շեշտը դրվելու է վերջին 6 ամիսներին կատարված դեպքերի վրա` դիվերսիոն փորձեր և ոչ միայն…
«Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրս մեր ոլորտում համապատասխան արձագանք տանք նրանց արարքներին. մշակույթի միջոցով նրանց պատասխանելը նույնպես նրանց արարքի հակաքայլն է, անհրաժեշտություն: Մենք շատ զբաղված ենք` դրա համար էլ մի քիչ ուշ-ուշ ենք արձագանքում: Կարծում եմ, այո, հենց մշակույթի միջոցով էլ մեր ասելիքը պետք է տեղ հասցնենք: Պետք է ակտիվ լինենք բոլոր «ճակատներով» »,-ասաց Սահակյանցը:
Սահակյանցը տեղեկացրեց նաև, որ մուլտֆիլմը հավանաբար պատրաստ կլինի մինչև սեպտեմբերի վերջ: