կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-21 13:11
Քաղաքական

Դիվերսիոն ներթափանցման փորձերը վնասում են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին. Կորյուն Նահապետյան

Դիվերսիոն ներթափանցման փորձերը վնասում են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին. Կորյուն Նահապետյան

Դիվերսիոն ներթափանցման փորձերը կամ այլ ակտիվ ռազմական գործողություններ վնասում են այն պայմավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

«Մենք միջազգային հանրությանը, այն պետություններին, որոնք միջնորդական առաքելություն են իրականացնում, դիմում ենք կոչով, որ հասցեական գնահատականներ տան: Առաջին անգամ չէ, որ դրա մասին խոսում են: Դեռ տարիներ առաջ, երբ հակառակորդը փորձեր էր անում և դիմում էր նման գործողությունների, տարբեր հարթակներում հնչեցրել ենք այն, որ պետք է հասցեական գնահատականներ արվեն»,- ասաց Նահապետյանը՝ ընդգծելով, որ տարբեր պետությունների աշխարհաքաղաքական շահերը, երկկողմ տնտեսական շահերը շատ հաճախ խանգարող հանգամանք են:

«Դրանք են հիմնականում պատճառը, որ օբյեկտիվ արձագանք չի լինում այն ամենին, ինչ տեղի է ունում: Շատ մեծ սպասելիքներ այդ մասով չկան, որ կլինեն փոփոխություններ նաև նման մտածողության մեջ: Եվ այդ իմաստով՝ մենք նախ և առաջ պետք է ապավինենք մեր ուժերին, մեր կարողություններին` իհարկե, չմոռանալով, որ ունենք միջազգային գործընկերներ, պետություններ, որոնց հետ բոլոր ուղղություններով մեր հարաբերությունները պետք է խորացնենք: Եվ պատահական չէ, որ կառավարության ծրագրում՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածում, հստակ նշված են բոլոր այն ուղղությունները, որոնք այս կամ այն պետության կամ միջազգային կազմակերպության հետ պետք է միասին իրականացնենք»,- ասաց Նահապետյանը: