|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Հանգստյան օրերին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Սահմանամերձ Մովսես գյուղում նախարարը սահմանապահ համայնքին շտապօգնության ավտոմեքենա, դեղեր ու բժշկական պարագաներ է հանձնել: Այս մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարությունից:
Նախարարը եղել է նաև Մովսեսի առողջության առաջնային պահպանման կենտրոնում, ծանոթացավ շենքային ու նյութատեխնիկական պայմաններին:
«Մարզային առողջապահությունն առաջ է գնում, ինչը բխում է հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից: Նախարարությունը պատրաստ է աջակցելու սահմանապահ այս գյուղում առողջապահության կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր հարցերի լուծմանը»,-ասել է Արմեն Մուրադյանը: Գյուղին հատկացված շտապօգնության ավտոմքենան կմահալրվի նաև պլանշետով, ինչը հնարավորություն կտա անգամ հեռավոր մարզում անմասն չմնալ Շտապօգնության տեղեկատվական վերլուծական համակարգի ներդրման գործընթացից: