|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այսօր կառավարության նիստում հաստատվեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին հարցը:
Ըստ այդ համաձայնագրի` Չինաստանը 2017-ին հավանություն է տվել Հայաստանին 200 շտապօգնության մեքենա և ռեանիմոբիլ նվիրելու ծրագրին: Համաձայն առողջապահության նախարարության` նշյալ 200 մեքենաները ստանալով` հայկական կողմը կկարողանա ամբողջությամբ բավարարել հանրապետությունում շտապօգնության մեքենաների կարիքը: Ստացվող ավտոմեքենաների մեծ մասը կտրամադրվի մարզերին: Մեքենաները Հայաստանում կլինեն աշնանը: