|
Փոխարժեքներ
07 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Այսօր Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ ուղիղ քվեարկության միջոցով ընտրվեց երկրի 12-րդ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ըստ Rotahaber-ի՝ ընտրություններն անցկացվեցին երկրի 165 հազար 108 ընտրատեղամասերում, որին մասնակցեցին 52 միլիոն 894 հազար 115 մարդ:
Քվեարկությունների արդյունքում Էրդողանը հավաքել է ձայների 51, 3 տոկոսը, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական և «Ազգայնական շարժում» կուսակցությունների համատեղ առաջադրած թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն 39,7 տոկոսը, իսկ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված և հայերի աջակցությունը վայելող քուրդ թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը ձայների ընդամենը 9 տոկոսը: